00:00:00

Հայաստանը առաջին մեդալն ապահովեց Չեռնոգորիայում

03:59, 20 հոկտեմբեր 2021 Սպորտ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակիչում հաղթելով ուկրաինացի Կրիստինա Յուշչուկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվազագույնը ապահովել է բրոնզե մեդալ: Մեր մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը: Կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր