00:00:00

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը

20:23, 19 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի ղեկավար Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը ողջունել է ռուս պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը «Ռուս-հայկական» միջտարածաշրջանային 8-րդ ֆորումին՝ այն դիտելով որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման կարևոր միջոցառում: Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման լայն օրակարգ: Նշվել է, որ երկկողմ հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որը պետք է հավուր պատշաճի օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական համագործակցության հարցերին՝ կարևորելով նոր նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման ուղղությամբ ջանքերի մեկտեղումը: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու նշյալ օրակարգերի իրագործմանը՝ շեշտելով Ռուսաստանի դերը տարածաշրջանում կայունության հաստատման, ինչպես նաև խնդիրների հարթման համար հարթակների ձևավորման տեսանկյունից: Նկատի ունենալով Մոսկվայում «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումները, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ՊԿ կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ` Սուրեն Պապիկյանն ընդգծել է ձեռքբերված պայմանավորվածությունների նշանակությունը հայ-ռուսական հարաբերությունների բազմապրոֆիլ զարգացման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր