00:00:00

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն Արցախի բնակիչների համար անվճար հետազոտություններ կանցկացնեն

15:49, 19 հոկտեմբեր 2021

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. «Հոկտեմբերի 22-ին ք․Երևանում «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» -ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանի և Բարույր Բարուժանի կողմից Արցախի բնակիչների համար կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։ Կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային հիվանդություններ։ Հոկտեմբերի 21-ին ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված տրանսպորտային միջոցով բոլոր դիմողները կտեղափոխվեն ք․ Երևան։ Տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՀ առողջապահության նախարարություն կամ զանգահարել 04794-35-65 հեռախոսահամարով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր