00:00:00

Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ ՀՀ-ում արձանագրվել է 1843 մահվան դեպք, որը մահերի 27 %-ն է

14:29, 19 հոկտեմբեր 2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներն աշխարհում և Հայաստանում։ • Չինաստան 74,8 % • ԱՄՆ 56,8% • Ռուսաստանի Դաշնություն 32,2% • Թուրքիա 56,8 % • Ադրբեջան 42,0 % • Իրան 23,2% • Վրաստան 24,0% «COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից ի վեր, հոկտեմբերի 17-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 588.385 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որից առաջին դեղաչափ` 403.431 (42% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), երկրորդ դեղաչափ` 184.954 (գործնականում անփոփոխ 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), որը կազմում է բնակչության 6.2%», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մուրադյանը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 71.338 պատվաստում (34% նվազում 10.10.2021թ.-ի ցուցանիշի նկատմամբ), օրական միջին տեմպը շուրջ 10.191: «Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 81%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 19%՝ 2-րդ: Պատվաստումների մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է շուրջ 69 807 COVID-19-ի և շուրջ 1843 մահվան դեպք, որը կազմում է բոլոր մահերի 27%-ը», - նշել է Մուրադյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր