00:00:00

«Արցախի հերոս» կոչում՝ Ալբերտ Հովհաննիսյանին․ «Օրհնված եմ եղել քո հայրը լինելով»

11:31, 19 հոկտեմբեր 2021

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում է արել․ «Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ հպարտ եմ ու շնորհակալ, որ օրհնված եմ եղել՝ քո հայրը լինելով, բայց միեւնույն ժամանակ պատժված եմ՝ քո ֆիզիկական ներկայությունից զրկված ապրելով: Շնորհավո՛ր, իմ հերոս ու հրետանավոր որդի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր