00:00:00

Ողբերգական դեպք Կոտայքում. ննջարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը, ինչպես նաև երկտող` «Սա մեր ճիշտ որոշումն է...»

11:26, 19 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 00։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է և ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ՝ 67-ամյա Լարիսա Սարգսյանի և 72-ամյա Սամվել Գևորգյանի դիերը։ Կայքի տեղեկություններով՝ տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ», ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ամուսինները ինքնասպանություն են գործել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր