00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1054 նոր դեպք. մահացել է 38 քաղաքացի

15:22, 19 հոկտեմբեր 2021

Հայաստանում հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1054 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 284237 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1910201 վերջին մեկ օրում` 12933 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 21339 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 168-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 255821 անձ` վերջին մեկ օրում 889 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 37 քաղաքացի, մահացածների թիվը 5842 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր