«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթեւ համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ համայնքապետ ընտրելու համար: ՔՊ-ն պետք է կոալիցիա կազմի որեւէ ուժի հետ: Անցողիկ շեմը հաղթահարել է եւս 2 ուժ՝ «Շանթ» դաշինքը եւ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Տաթեւից լուրեր են հասնում, որ իշխանությունները բանակցում են «Ապրելու երկիր» կուսակցության հետ եւ, ըստ ամենայնի, կոալիցիա կկազմեն նորաթուխ այս ուժի հետ։ Այնպես որ, առաջիկա օրերին Ռ. Վարդանյանը որոշիչ ստուգարք է հանձնելու` ինքն իշխանության հե՞տ է, այսինքն` հերթական իշխանական պրոյե՞կտն է, թե՞ ընդդիմություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում