00:00:00

ՏԻՄ ընտրություններ.լակմուս բոլորի համար կամ Նիկոլին թողնում ես միայնակ և Նիկոլը պարտվում է

03:29, 19 հոկտեմբեր 2021

Հայաստանի իննը համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, այդ թվում նաև ՀՀ խոշոր քաղաքներում՝ Մեղրիում, Գորիսում, Գյումրիում ու Դիլիջանում: Ընդդիմութունը, առանց կուսակցական պատկանելիության, խրախճանքի մեջ է, և կրկին քաղաքական հաշվարկներ չեն անում գոնե իրենց փոքր հաջողության բանաձևը հետագայում կիրառելու համար: Սրամտության մրցույթը չի դադարում բանականությանը տեղ տալու համար և ավելին, անգամ մտածողներ կան, ու Շուշին ու Արցախի 75 տոկոսը կորցնելուց հետո Նիկոլին իշխանության պահող ժողովուրդը՝ մոտ 700000-ը մեկ էլ մի օր դարձի են եկել: Ոչ դա այդպես չէ և չի լինելու, քաղաքականության անիվը կարող են փոխել ոչ թե Նիկոլին ընտրողները, այլ անտարբեր մեծամասնությունը: Բայց ինչու այդպես եղավ ու ինչպես քայլ առ քայլ պարտվեցնել Նիկոլ Փաշնյանին, մտածել պետք է: Ընդամենը պետք է չժխտել, որ նախկին երկու նախագահների ուժերի գրեթե բացակայությունը այս ընտրություններին դրանք կամ չկարևորելու, կամ քաղաքականապես մտածված քայլեր էին: Ես հակված եմ երկրորդ տարբերակին: Ինչևէ, այս ընտրությունների արդյունքները լակմուսի թուղթ են ու քաղաքական բազմաթիվ հարցերի պատասխան են տալիս, սակայն հաշվի առնելով, որ օրինակ չորս խոշոր քաղաքներում չորս տարբեր քաղաքական ուժեր են հաղթել, ապա, արդյունքների գրանցման պատճառը մեկը չէ: Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանավորված է, քարոզարշավ չի արել, սակայն հաղթել է ընտրություններում: Գորիսի ընտրությունները առանձնահատուկ են նրանով, որ ավտանգային հարցեր է Փաշինյանը բերել այդ տարածաշրջան և բանականությունը պետք է մերժի Նիկոլին, ինչը, սակայն հունիսի 20-ին տեղի չունեցավ: Ինչ եղավ հիմա. երբ վերլուծում ես փաստերը, ստացվում է, որ այս ընտրություններում հաղթել է անձը,որը նիկոլական,սերժական կամ քոչարյանական չէր, այսինքն անձը, ոչ թե ընդդիմությունը, ոչ թե «Հայաստան» դաշինքը կամ «Հայկական վերածնունդը»,այլ անձը, որովհետև հունիսի 20-ին գորիսեցիների մեծամասնությունը չի ընտրել «Հայաստան» դաշինքին, հիմա էլ չի ընտրել «Հայաստան» դաշինքին, ավելին, եթե դաշինքը ակտիվ մասնակցեր, կամ դաշինքի անունը «Հայաստան» լիներ, գուցե գորիսեցին չընտրեր այս անգամ էլ այլ ընտրություն կատարեր: Կարող է լինել հակափաստարկներ, որ բանակը չկար այս ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել քարոզարշավի Գորիսում և մյուս համայնքներում, դրա համար է պարտվել ՔՊ-ն, բայց դրանք որոշիչ հանգամանք չեն, ենք գիտենք, որ ՀՀ-ում անհատին կամ ուժին են ընտրում, ոչ թե ծրագիրը, գաղափարը և այլն: Ամեն դեպքում, Գորիսում շրջում էր Տիգրան Ավինյանը, որը, ՔՊ-ի համար ձախողեց: Մեղրիում զարգացումն այլ է, ՔՊ-ն չի հաղթել, բայց հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը իշխանամետ Արամ Զավենի Սարգսյանն է: Այս համայնքում թեման այլ է. ՔՊ-ին չեն ուզում, ընդդիմությանը նույնպես, բայց, նաև Մեղրիի նախկին քաղաքապետ, կալանավորված Մխիթար Զաքարյանը հրաժարական էր տվել քաղաքապետի պաշտոնից ու վերցրել պատգամավորական մանդատը,և այս ընտրություններին չէր առաջադրվել: Գուցե նրա մասնակցությունը Առուշ Առուշանյանի մասնակցության ձևաչափով Մեղրիում այլ արդյունք գրանցեր: Ամեն դեպքում, Մեղրիում Վազգեն Սարգսյանի եղբոր կուսակցությունն է հաղթել, նիկոլամետ: Ոչ այնքան ընդդիմադիր ուժի էլ ընտրել է Գյումրին՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի «Բալասանյան» դաշինքին: Ամեն դեպքում, սոցիալական ցանցերը նրան, իր կամքից անկախ հռչակեցին ընդդիմադիր, դեռ մամուլում կիսաժխտումներ կան իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու մասին:Հունիսի 20-ին ՔՊ-ն 28 000 ձայն էր ստացել Գյումրիում, հիմա 7700.որովհետև կրկին Նիկոլը քրոզարշավի չէր, իսկ ընտրությունը թողած էր ՔՊ-ականների ու Գյումրիի քաղաքապետի անդեմ թեկնածուի վրա: Դիլիջան. այստեղ քաղաքացիներն ընտրել են ՔՊ-ական Դավիթ Սարգսյանին, որը հայտնի է մեկ բանով՝ սեռը արական նշելու փոխարեն, նշել էր՝ արու: Սեռերը չտարբերող անձին թե ինչու են ընտրել, դժվար է վերլուծել: Այս պատկերը նայելով գալիս ես այն եզրակացության, որ քարոզարշավ ոչ մի համայնքում Փաշինյանը չի արել, բայց կան համայքններ , որ ՔՊ-ն հաղթել է: Իսկ ինչու չի արել. սրա պատասխանը բավական հեշտ է. որովհետև հունիսին այդ տեղերում ՔՊ-ն հաղթել է և, բացի այդ, ում հակադարձելով քարոզարշավ աներ Նիկոլը, եթե չկային նախկին նախագահները: Որքան էլ նախկին նախագահների ուժերը, թիմակիցները չեն ընդունում, սակայն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել, որ քարոզարշավների ժամանակ խոսի դրանց մասին, մնում է հասարակության մեծ ասի սիրելի թեման՝ « նախկիններ».լսել նախկիններին,հակադարձել, մանիպուլացնել ու հավաքել ընտրազանգված:Սա Փշինյանի զենքն է, և որևէ ուժ այդ ասպարեզում չի կարող մրցակցել Նիկոլի հետ, թե ինչու, դա այլ թեմա է: Այն ուժերը, որոնք համաձայնեցի Նիկոլ Փաշինյանի հետ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրութան, պետք է ընդունեն, որ դա սխալ հաշվարկ էր, դա խաղաքարտ էր Նիկոլի համար, ու դա Հայաստանին ոչնչով չօգնեց ու չի օգնելու, իրենց էլ չօգնեց: Չորս խոշոր համայնքում ընտրվել է չորս ուժ. Սա ընտրությունների խճանկար է, սա ընտրություն է, սա ներկայի ու նախկինի պայքարի չի կարողացել վերածել Նիկոլը ու պարտվել է: Հետևաբար, Նիկոլին հակադարձելու շանս տալը նշանակում է նրան հաղթելու շանս տալ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ծննդավայր Սյունիքի Տեղ համայնքում հաղթել է ՔՊ-ն, դա Նիկոլի ներարկման ազդեցության մասին խոսող փաստ է՝«նախկինները»:
Նիկոլին թողնում ես միայնակ և Նիկոլը պարտվում է:
Նյութի աղբյուր՝ armvoice.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր