00:00:00

Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն

01:46, 19 հոկտեմբեր 2021

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ Սյունիքի մարզի բնակչին` «երթեւեկության կանոնները խախտելու» համար: Ստանալով խախտման մասին արձանագրությունը՝ տղամարդը բողոքել է Yerevan.Today-ի լրագրողին, որ չգիտի, թե ինչպես պետք է վճարի տուգանքը: Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստանի քաղաքացիները պետք է տուգանքները վճարեն Ադրբեջանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում: «ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք կհայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց մեքենաները կբռնագրավվեն և կտեղափոխվեն տուգանային հրապարակ»,-մեջբերում է haqqin.az գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր