00:00:00

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

21:41, 18 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը, խափանմանը և բացահայտմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության մակարդակը բարձրացնելուն միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր