00:00:00

Չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, հակված ենք ստեղծել եզակի համագործակցության հարթակ. «Բալասանյան դաշինք»

23:31, 18 հոկտեմբեր 2021

Ի շահ Գյումրու ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաաապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանն ու իր ու կուսակցության անունից երախտագիտություն հայտնել գյումրեցիներին վստահության համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Սիրելի՛ գյումրեցիներ Անձամբ իմ եւ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայնում ձեզ՝ ձեր վստահության համար ու շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներին՝ հանուն քաղաքի զարգացման ընտրություն կատարելու առիթով։ Ի շահ Գյումրու ծառայելու ճանապարհին հաղթող եւ պարտվող կողմեր չկան․ մենք չենք պատրաստվում անցկացնել բաժանարար գծեր, փոխարենը հակված են ստեղծել եզակի համագործակցության հարթակ՝ քաղաքի շահերին ծառայելու նպատակով։ Ընտրությունների մասնակցած բոլոր ուժերի ծրագրերում էլ կան գաղափարներ ու առաջարկներ, որոնք կարող են նպաստել քաղաքի զարգացմանը։ Բոլոր թիմերում էլ կան մարդիկ, ովքեր կարող են ծառայել քաղաքի զարգամցանը։ Մեր խնդիրն է՝ մեկտեղել բոլորի ուժերն ու կարողությունները՝ հանուն մեր հայրենի քաղաքի կայուն առաջընթացի ու լուսավոր ապագայի։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային ընթացք։ Վստահեցնում եմ՝ շարունակելու ենք միասին շենացնել Գյումրին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր