00:00:00

Վանաձորում ճանապահաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը շրջվել է, վարորդի դին մնացել է տակը

15:24, 18 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, փրկարարներն ու ճանապարհաշինական կազմակերպության աշխատակիցներն այս պահին փորձում են վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերել ամբարձիչը, որպեսզի կարողանան վարորդի դին դուրս բերել։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր