00:00:00

ՌԴ-ից ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան ԼՂ տեղափոխելու համար

14:29, 18 հոկտեմբեր 2021

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել Երևան Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից: Առաքվել են սննդի հավաքածուներ, մանկական խաղալիքներ, գրենական պիտույքներ, խառնիչներ, ջրամբարներ, էլեկտրական վառարաններ, որոնք հանձնվելու են մանկապարտեզներին, դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, հարազատներին կորցրած ընտանիքներին և տեղահանվածներին: Այժմ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային շարասյունը բեռներ է փոխադրում Երեւանից Ստեփանակերտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր