00:00:00

Գորիսում, Մեղրիում, Գյումրիում ՔՊ-ն պարտվել է, հաղթել է Տեղում, Տաթևում և Դիլիջանում

13:19, 18 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն,  ցուցակը ղեկավարում էր Բագրատ Զաքարյանը։ Հանրապետություն կուսակցությունը ստացել է ձայների 42,8 %, «Քաղաքացիական պայմանագիրը» 32,8 %: Մեղրիից բացի՝ Գորիսում ու Գյումրում ևս «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել է։ Գորիսում հաղթել է «Առուշ Առուշանյան» դաշինքը, Գյումրիում՝ «Բալասանյան» դաշինքը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Տաթև համայնքում, որտեղ ՔՊ-ի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթևոսյանն է։ Իշխող կուսակցությունը հաղթել է նաև Տեղ համայնքում։ Ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժն ստացել է 1530 ձայն։ Դիլիջանում ևս հաղթանակը ՔՊ թեկնածուինն է։ Դիլիջանում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դավիթ Սարգսյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր