00:00:00

«Հայրաքաղաք» դաշինքը հարգում է քաղաքացիների կամքը․ հայտարարություն

05:15, 18 հոկտեմբեր 2021

Գյումրու ավագանու  ընտրություններին մասնակցած «Հայրաքաղաք» դաշինքը հայտարարություն է տարածել։ Հայտարարության տեքստում ասվում է ․ «Հայրաքաղաք» դաշինքը ուսումնասիրելով ընտրությունների արդյունքները, հասկանալով, որ գյումրեցիները չուզեցին օգտվել մեր ծառայությունից, հայտարարում է, որ հարգում է քաղաքացիների կամքը և ճանաչում է իր պարտությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեզ քվե տված 1142 ընտրողներին վստահության համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև մրցակից քաղաքական ուժերին քվե տված բոլոր ընտրողներին՝ նոր քաղաքային իշխանություն ձևավորելու համար: Շնորհավորում ենք ընտրություններին մասնակցած և ավագանու կազմ անցած բոլոր քաղաքական ուժերին, մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք: «Հայրաքաղաք» դաշինքի անդամ քաղաքական ուժերը և անհատ թեկնածուները շարունակելու են իրենց աշխատանքը, կարեցածի չափով օգտակար լինելով քաղաքին և մարդկանց»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր