Գյումրիի չորս ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Ըստ նախնական տվյալների դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 36 տոկոսը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընտրողների 28.14 տոկոսը։ Երրորդ տեղում «Զարթոնքն» է։ Ամենաքիչ ձայները ստացել է «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը։

Նշենք, որ Գյումրիում ընտրելու իրավունք ուներ շուրջ 125 հազար քաղաքացի։ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցել է 26 հազար 417 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 24,14 %֊ը։