00:00:00

Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների. Գորիսի փոխհամայնքապետ

19:54, 17 հոկտեմբեր 2021

Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին: «Բերման են ենթարկում առանց կոնկրետ պատճառի, անիմաստ, ինչ-որ կասկածների շրջանակում, հետո բաց են թողնում, բայց հիմք չեն ասում»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, թե այսօր ևս դաշինքի կողմնակցի են բերման ենթարկել: Ավելի վաղ Հովսեփյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ ոստիկանական մեծ ուժեր են տարվել Սյունիք՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանն այժմ կալանավորված է, իսկ Մենուա Հովսեփյանն օրերս է 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել: Այսօր Գորիսից բացի ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 8 այլ համայնքներում ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր