00:00:00

Կրակոցներ՝ Դավիթաշենի «Գեյմզոն» խաղասրահի դիմաց. կրակողը տաք հետքերով հայտնաբերվել է

16:36, 17 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Հոկտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն  4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը: Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն  4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի  ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել  է Դավիթաշեն  2-րդ թաղամասի բնակիչ,  43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում  տուժածներ չկան, իսկ  Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր