00:00:00

«Հանուն վաղվա օրվա, հանուն բարեկեցիկ Դիլիջանի». ՔՊ թեկնածուն քվեարկեց Դիլիջանում

14:24, 17 հոկտեմբեր 2021 Տեսանյութեր

Դիլիջանում այսօր` հոկտեմբերի 17-ին  ընթացող ՏԻՄ ընտրություններին արդեն քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Սարգսյանը: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն  վաղվա օրվա, հանուն բարեկեցիկ Դիլիջանի,  հանուն սերունդներին ավելի բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Թե ինչ խնդիրներ կան Դիլիջանում ՔՊ թեկնածու եւ Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորեց հետեւել պաշտոնական կայքին: Իսկ թե ինչպես է գնահատում ընտրություններում իր շանսերը, ասաց. «Աստված առաջ»: Նշենք, որ այս պահի դրությամբ Դիլիջանի  38/1 ընտրատեղամասում քվեարկել է 55 քաղաքացի  1221 ընտրողից: Հիշեցնենք, որ Դիլիջանում պայքարելու է 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ https://www.youtube.com/watch?v=AILRHXvzFjk

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր