00:00:00

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոշ բաժիններում նշանակվել են նոր պետեր

20:50, 16 հոկտեմբեր 2021

Հոկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով, ոստիկանության բարձրագույն սպայական կազմում մի շարք կադրային փոփոխություններ են տեղի ունեցել:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Սարիբեկ Ռոստոմյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Վարդան Խաչատուրյանը ազատվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կարեն Գևորգյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Սերգեյ Մարտիրոսյանը  նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ՝ ազատվելով նույն բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռուբեն Նավասարդյանը ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Ասատրյանն ազատվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Իգոր Մեսրոպյանը նշանակվել է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պե, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Գավառի բաժնի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արտակ Ասատրյանը նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, իսկ Սերգո Մարկոսյանը ազատվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնից: Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռոբերտ Պետրոսյանը  նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պաշտոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր