00:00:00

Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետեւանքով. այսօր նրան հողին հանձնեցին

19:20, 16 հոկտեմբեր 2021

«Տանկիստ Դավիթի մարմինը, մասունքները հողին հանձնեցին այսօր՝ Եռաբլուրում»։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Դավիթ Գեւորգյանը վերջին անգամ տուն էր զանգել, մորը՝ Ալիսին էր զանգել ճիշտ մեկ տարի առաջ։ Դավոն վիրավոր էր, բայց մորը չէր ասել։ Հերոս Դավիթը, տան միակ տղա Դավիթը չի զոհվել իր տանկում։ Դավիթն իր մի քանի այլ ընկերների հետ զոհվեց դավաճանության, փնթիության, հանցագործության հետեւանքով։ Դավիթին, վիրավոր Դավիթին իր ընկերների հետ թողել են անտառում, խոստանալով վերադառնալ… Դավիթը մի օր մորը երազ է եկել ու ասել՝ մայր, Աստված այսօր խոսեց ինձ հետ։ Դավոն, Աբգարս, Էրիկը, Գոռը, Մխիթարը, Արամը, Հայկազը, Շիրակը, մյուս տղերքը երկնքում են՝ Տիրոջ մոտ։ Իսկ դուք դավաճաններ, վախկոտներ, մտածեք ձեր ապագայի ու դատաստանի մասին։ Պատերազմ. օր 20»,-գրել է Գեղամ Նազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր