00:00:00

Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում. ՌԴ ՊՆ

21:10, 16 հոկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները խաղաղության և անվտանգության մասին դասեր են անցկացրել Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատություններում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես հաղորդվում է, այս անգամ ռուս զինվորականները դասընթաց են կազմակերպել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան № 1 դպրոցի սաների համար: Դասն անցկացվել է վիկտորինայի ձևաչափով: Ավելի քան 100 դպրոցական մասնակցել է ինտերակտիվ դասընթացին: Խաղաղապահները ոչ մեծ պատմական ակնարկ են ներկայացրել Հայրենական մեծ պատերազմի մասին: Այնուհետև երեխաների շրջանում վիկտորինա են անցկացրել Խորհրդային Միության, Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր