00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. KamAZ-ը կողաշրջվել և փակել է ճանապարհը

11:43, 16 հոկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 08։00ի սահմաններում Սևակ Ղուկասյանը իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր փողոցի թիվ 48 տան դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կողաշրջման հետևանքով սկսվել է դիզվառելիքի արտահոսք։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ.ամբողջովին բենզաբակի պարունակությունը դատարկվել էր։ Արդեն 2 ժամից ավելի է, քաղաքացիներն իրենց ուժերով վերամբարձ կռունկով փորձում են դարձի բերել ճանապարհը մասամբ փակած բեռնատարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր