00:00:00

Վիրավորների ապաքինումն առանց բարդությունների է. ՊԲ հրամանատարն այցելել է նրանց ու դիրքեր

11:20, 16 հոկտեմբեր 2021

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանն այցելել է հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում: Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին: Հավելենք, որ գեներալ-մայոր Վարդանյանը,այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր