00:00:00

Փոփոխություն՝ «Հ1»-ում. գլխավոր խմբագրի և պրոդյուսերի հաստիքն օպտիմալիզացվել է. «Հրապարակ»

14:06, 16 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կադրային փոփոխություններ է արել Հ1-ում՝ լուրերի տնօրեն Ռուբեն Շահինյանին ազատելով պաշտոնից։ Իսկ Հեռուստառադիոխորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի կնոջը՝ Լուսինե Բարսեղյանին, որը լուրերի պրոդյուսեր էր աշխատում, նշանակել է Շահինյանի փոխարեն՝ լուրերի տնօրեն։ Թեեւ դեռ հարց է` Մովսիսյա՞նն է Լուսինե Բարսեղյանի ղեկավարը, թե՞ հակառակը: Բարսեղյանը Փաշինյանի հավատարիմ անձանցից է, եղել է «Հայկական ժամանակի» լրագրող եւ Հանրային է տեղափոխվել Հ1-ի լուրերի գաղափարական ուղղվածությունը վերահսկելու համար: Այնպես որ, փաստացի նա հենց լուրերի տնօրեն էր աշխատում իր եկած օրվանից, եւ Մովսիսյանը որեւէ կերպ չէր միջամտում լուրերի աշխատանքին՝ խուսափելով Բարսեղյանի հետ որեւէ առնչություն ունենալուց: Իսկ Ռուբեն Շահինյանի համար նոր պաշտոն են մտածել, որ անգործ չմնա: Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը մեզ պատասխանեց. «Կառուցվածքային փոփոխություններ են եղել Հանրայինում, օրինակ՝ լրատվական ծառայությունում նախկինում կար գլխավոր պրոդյուսերի եւ գլխավոր խմբագրի հաստիք, որոնք հոկտեմբերի 1-ից օպտիմիզացվել են եւ դարձել լրատվական ծառայության «տնօրենի» հաստիք: Այս հաստիքն այժմ զբաղեցնում է Լուսինե Բարսեղյանը, ով նախկին կառուցվածքով գլխավոր խմբագիրն էր: Ռուբեն Շահինյանն էլ ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է»։ Իսկ ռազմավարական ծրագրերի պատասխանատուի հաստիք նախկինում եղե՞լ է Հ1-ում։ Օհանյանը պատասխանեց. «Ոչ, Հանրայինը 5-ամյա զարգացման ռազմավարություն է հաստատել, ու անհրաժեշտություն է առաջացել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր