00:00:00

Նյու Յորքում՝ Մակունցի հետ իրավաբանների հանդիպմանը, 300-ից 10 մարդ է եկել. «Հրապարակ»

13:45, 16 հոկտեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ, սակայն ընդամենը 10 մարդ է եկել: Թեեւ կազմակերպությունը շուրջ 300 գրանցված անդամ ունի, որոնցից շուրջ 30-ը Նյու Յորքում է բնակվում: Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան եւ թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր