00:00:00

Ֆրանսիայում COVID-19-ի թեստերն այլեւս անվճար չեն անցկացվի չպատվաստված չափահասների համար

03:29, 16 հոկտեմբեր 2021

Ֆրանսիայում COVID-19-ի թեստերն այլեւս անվճար չեն անցկացվի չպատվաստված չափահասների համար, եթե դրանք բժիկի նշանակմամբ չեն, հաղորդում է AP-ն: Մինչդեռ թեստերը շարունակում են անվճար լինել պատվաստված մեծահասակների ու մինչեւ 18 տարեկան անձանց համար, չափահասները, որոնք չեն պատվաստվել, պետք է վճարեն 22-45 եվրո թեստավորվելու համար՝ սկսած ուրբաթից: Կառավարությունն ընդունել է այդ որոշումն ի լրումն COVID-19-ի անցագրերի: Անցագրերն անհրաժեշտ են տուրիստական վայրեր, հիվանդանոցներ այցելելիս¸ինչպես նաեւ երկրի ներսում երթեւեկությունների համար: Ֆրանսիայում ավելի քան 49 միլիոն մարդ կամ բնակչության շուրջ 74 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր