00:00:00

Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին․ Շարմազանով

01:29, 16 հոկտեմբեր 2021

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում Ադրբեջանի հայատյաց առաջնորդն աշխարհի բոլոր հնարավոր ու անհնարին մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին։  Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․ «Ի տարբերություն միամիտ հայրենասերների՝ ես Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմի առաջնորդից չէի սպասում որեւէ առարկայայական պատաախան։ Ինչու՞։ Ասեմ… Ի՞նչ ակնկալել մեկից,ով խուսափում է Շուշին ու Հադրութն օկուպացված անվանել նույնիսկ ՀՀ ԱԺ-ում։ Ի՞նչ սպասել մեկից,ով թուրքերից հանդիպում է «մուրում»։ Ի՞նչ հույս ունենալ մեկից ,ով ասում էր, թե հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին։ Եվ վերջապես ,ի՞նչ դրական արդյունք կարող է ապահովել նա,ով պարտության ու կապիտուլյացիայի մարմնավորումն է։ Հ.Գ. Իսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին։ Ակնհայտ է,որ դա ընդամենն «այսբերգի» երեւացող կողմն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր