00:00:00

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ

23:15, 15 հոկտեմբեր 2021

Նիդերլանդների խորհրդարանը սեպտեմբերի 14-ին գրեթե միաձայն կերպով ընդունել  է բանաձև, որում արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք »-ի էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը: «Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1 -ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը և կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,-գրել է Յունուսովը: Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի հետ կապված: «Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին, դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճնշումներն ուժեղացել են»-նշել է նա: Յունուսովը նշել է նաև, որ դեկտեմբերի կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր