00:00:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

19:48, 15 հոկտեմբեր 2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը ծնվել է 1979թ. հոկտեմբերի 20-ին ք.Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2001-2003թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2003-2006թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի  քննիչի պաշտոնը: 2006-2007թթ. Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի պաշտոնը: 2007-2009թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի / ի հաշիվ ավագ քննիչի/ ապա, ավագ քննիչի պաշտոնը: 2009-2011թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության հսկող-մեթոդական և վերլուծական բաժանմունքի ավագ քննիչի /ի հաշիվ ՀԿՀ ավագ քննիչի/ ապա՝ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը: 2011-2014թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի  պետի պաշտոնը: 2014-2020թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը: 2020-2021թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով սույն թվականի հոկտեմբերի 14-ից Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամաններով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Մհեր Վարդանյանը մասնակցել է 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր