00:00:00

Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում տարածաշրջանում խաղաղություն, բայց Հայաստանը վճռական է տրամադրված. Փաշինյան

18:11, 15 հոկտեմբեր 2021

Կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չնայած բոլոր քաղաքական ջանքերին, չնայած եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին: Այս առումով ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման դիտարկման եռակողմ մեխանիզմները», - ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ թշնամանքի ու ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները սովորական են դարձել: «Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն: Այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք տրամադրված և կանենք ամեն հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», - ասել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր