«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը բանակցային գործընթաց վերադարձնելու կարևորության վրա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումները, շինծու քրեական գործերով հետապնդումները և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հակաժողովրդավարական ամենատարբեր եղանակները: