00:00:00

Տեսական և գործնական պարապմունքներ ՊՆ-ում՝ Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար

17:43, 15 հոկտեմբեր 2021

Տեղեկատվական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, բանակային միջոցառումները համակարգված լուսաբանելու նպատակով հոկտեմբերի 13-14-ը զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական,  տեսական և գործնական պարապմունքներ: ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը,  ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն ու այլ բանախոսներ ներկայացրել են մասնագիտական գործունեությանն առնչվող առաջնահերթությունները, խոսել առկա խնդիրների, զորամիավորումների և զորամասերի գործունեության լուսաբանման առանձնահատկությունների մասին, սահմանել առաջիկա անելիքները։ Պարապմունքների ավարտին մասնագիտական խմբերի զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր