00:00:00

Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է արել չտրվել «քաղաքական շահարկումների»՝ կորոնավիրուսի ծագման հետաքննության շրջանակներում

23:08, 14 հոկտեմբեր 2021

Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է արել չտրվել հնարավոր «քաղաքական շահարկումների» կորոնավիրուսի ծագման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերսկսած հետաքննության շրջանակներում՝ հայտարարելով, որ ինքը կաջակցի միջազգային կազմակերպության ջանքերին: Նախորդ օրը ԱՀԿ-ն հրապարակել էր 25 փորձագետների ցուցակ, որոնք նրան խորհուրդ կտան վիրուսի աղբյուրների որոնման հաջորդ քայլերի հարցում: Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանը «կշարունակի աջակցել եւ մասնակցել գլոբալ գիտական հետապնդմանը (կորոնավիրուսի ծագման) եւ կտրականապես դեմ կլինի քաղաքական շահարկումների ցանկացած ձեւի»: «Հուսով ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ԱՀԿ քարտուղարությունը եւ խորհրդատվական խումբը, արդյունավետորեն կպահպանեն օբյեկտիվ եւ պատասխանատու գիտական դիրքորոշումը»,- նշել է նա: ՄԱԿ-ի առողջապահական գործակալության առաջարկած փորձագետների թվում են նրանք, ովքեր եղել են այն սկզբնական թիմի կազմում, որը մեկնել էր Չինաստանի կենտրոնական Ուհան քաղաք՝ COVID-19-ի ծագումն ուսումնասիրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր