00:00:00

Փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան

01:49, 15 հոկտեմբեր 2021

Փորձագետների խումբն աշխատում է կորոնավիրուսի 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեկվա տվյալով` ավելի քան 12 հազար թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել:
Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին: Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր