00:00:00

Մալաթիա-Սեբաստիայում երկու օր անընդմեջ ստուգումներ են անցկացվում

18:32, 14 հոկտեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, այսօր ևս շարունակել է մշտադիտարկումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հակահամաճարակային կանոնների պահպանման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 55 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերվել է խախտման 3 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները վերահսկողությանը զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ, ուղևորներին նաև դիմակներ բաժանել ։ Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր