00:00:00

Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ

15:41, 14 հոկտեմբեր 2021

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։ Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել  նաև ըմբիշներ Օլիմպիական խաղերի չեմպիոններ Թամաշ Լորինցը, Յուի Սուսակին, Հասան Յազդանին, Բլեսինգ Օբորուդուդուն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Մաքսվել Լեմար Գարիտան և Օվկիանիայի առաջնության ոսկե մեդալակիր Ջեսիկա Լավերսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր