00:00:00

Բադասյանի աշխատասենյակի պատին ևս Փաշինյանի լուսանկարն է․ այդպիսինն է նոր կարգը

14:16, 14 հոկտեմբեր 2021

«Այո, փակցված է ՀՀ վարչապետի լուսանկարը, որովհետև այդպիսինն է սահմանված նոր կարգը», - ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե իր աշխատասենյակի պատին է՞լ է Փաշինյանի լուսանկարը փակցված, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Բադասյանը հավելեց, որ թեպետ այդ առնչությամբ որևէ օրենսդրական կարգավորում չկա, բայց կա ընդունված կարգ, և այդ կարգը պահպանվում է։ «Բնականաբար, կառավարությունում է որոշվել այդ կարգը», - ասաց նա։ Լրագրողների հարցին՝ Փաշինյանի լուսանկարը ինքն է՞լ է «պետական խորհրդանիշ» համարում, ինչպես, օրինակ, իր գործընկեր Կարեն Անդրեասյանը, Ռուստամ Բադասյանն ուղիղ չպատասխանեց, միայն հորդորեց ՊԵԿ-ի հետ կապված հարցեր տալ։ «Ընդհանրապես, հարցադրումը որոշակի հետաքրքրություն պետք է ներկայացնի մեր հասարակության համար, տվյալ դեպքում չկա», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր