00:00:00

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կարեւոր ձեւաչափ է խնդիրների հաղթահարման համար.Զախարովա

14:02, 14 հոկտեմբեր 2021

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը խնդիրների հաղթահարման եւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եւս մեկ կարեւոր ձեւաչափ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ հանդիպումն առաջինը չէ, կրոնական առաջնորդների միջեւ շփումները պահպանվում են տասնամյակներ շարունակ: Դրանք տարբերվում են վստահելիությամբ»,- ասել է նա: Զախարովայի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Անդրկովկասում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ վստահության ամրապնդմանը, հումանիտար հրատապ խնդիրների լուծմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության օբյեկտների պահպանմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր