00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1589, մահվան՝ 29 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 276 666 է, մահվան դեպքերինը՝ 6906

11:19, 14 հոկտեմբեր 2021

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 5675 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հոկտեմբերի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1231 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6906-ի։
Մեկ օրում առողջացածների թիվը 754 է, ընդհանուր առողջացածներինը՝ 251 330, փաստացի բուժվողները 18 430 են: Մեկ օրում արվել է 12 522 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 839 622 թեստավորում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր