00:00:00

ԼՂ-ում ռուս խաղաղապահները համալիր վարժանք են անցկացրել բոլոր դիտակետերում

15:09, 14 հոկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում համալիր վարժանք են անցկացրել: Մարզման ընթացքում մշակվել են հնարավոր խախտումների կանխման, սադրիչ գործողությունների եւ դիտակետի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ: Հենակետերի պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները: Վարժանքին մասնակցել են նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի ականանետային հաշվարկները: Հրետանավորներն աշխատել են կրակային դիրքերի գրավման, նշված թիրախներին կոորդինատներով զենքեր ուղղորդելու, ինչպես նաեւ թիրախների հետախուզման ու կրակային դիրքերի փոփոխման մարտավարական նորմատիվները: «Դիրքի անձնակազմի հետ օր ու գիշեր կանոնավոր կերպով մարտական պատրաստության վարժանքներ են անցկացվում։ Մշակվել են տարբեր սցենարներ, ինչը անձնակազմին թույլ է տալիս ոչ ստանդարտ իրավիճակներ առաջանալու դեպքում հմտորեն գործել: Մարտական պատրաստության վարժանքներ անցկացնելիս մերձակա բնակավայրերի բնակիչները վստահությամբ եւըմբռնումով են վերաբերվում մեզ, վարժանքների կազմակերպման ժամանակ ոչ մի խնդիր ու հարց չի առաջանում», - ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Դրագունը: Հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ 2020թ. նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր