00:00:00

Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ

16:38, 13 հոկտեմբեր 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ:  Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր