00:00:00

Արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե’ք. Էդմոն Մարուքյան

14:04, 13 հոկտեմբեր 2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016 թվակակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի քաղաքապետ «ընտրությամբ» Վանաձորում հայտնի մի քանի մշակութային գործիչներ հրճվում և լավաշ տեքստեր էին գրում ֆեյսբուքում ու ողջունում այդ պատմական ընտրությունը: Երեկ վարչապետը Վանաձորում քաղաքապետի ԺՊ է նշանակել և, բնականաբար, Մամիկոն Ասլանյանն ազատել է քաղաքապետի աշխատասենյակը: Նկատեցի, որ հիմա էլ նույն մշակութային մտավորական գործիչները հրճվանքով ողջունել ու լավաշ տեքստեր են ձոնել Վանաձորում նոր քաղաքապետի ԺՊ նշանակվելու առիթով: Ինչ եմ ուզում ասել. արդեն անիմաստ է որևէ բան ասել՝ լավ եղե’ք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր