00:00:00

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի որոշ հատվածներ նորոգվում են. աշխատանքը կավարտեն մինչեւ տարեվերջ

13:57, 13 հոկտեմբեր 2021

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ «Ժանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեսանյութ է տարաել, որտեղ ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։ Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։ Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր