00:00:00

Արարատի մարզում պատվաստվել է 53451 մարդ. 3500 դեղաչափ «Մոդեռնա» են ստացել

13:05, 13 հոկտեմբեր 2021

Ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն Հայաստանում է: Պատվաստանյութի 3500 դեղաչափ հատկացվել է նաև Արարատի մարզի առողջության առաջնային պահպանման կենտրոններին, այդ մասին հայտնում է Արարատի մարզպետարանը։ «Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 13-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվել է 53.451 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 34.580, երկրորդ դեղաչափ` 18.871: Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք պատվաստվել, կրել դիմակներ՝ կանխելու հատկապես վերջին շրջանում ահագնացող և մեծաթիվ մարդկանց կյանքեր խլող համավարակը»,-նշվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր