00:00:00

ՀՀ-ի և ԱՀ-ի վերելքի նախապայմանն է գործող վարչախմբի հեռացումը. Արթուր Վանեցյան

10:57, 13 հոկտեմբեր 2021

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր: ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին: Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով: Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը: Արթուր Վանեցյանը Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հաստատման տեսանկյունից հատկապես կարևորել է վստահության վերականգնման հարցը, որը խաթարվել է ՀՀ իշխանությունների անպատասխանատու և անշրջահայաց քայլերի հետևանքով: Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության տեսլականը ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ և ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը: Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր