00:00:00

ԵՄ-ն պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եթե կողմերը ցանկանան. Անդրեա Վիկտորինի

17:10, 12 հոկտեմբեր 2021

Եթե  Հայաստանը եւ Ադրբեջանը  ցանկանան,  Եվրամիությունը պատրաստ է  միջնորդ լինել Հայաստան- Ադրբեջան բանակցություններում։  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Խաչիկ գյուղում լրագրողների հետ զրույցում միաժամանակ հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հաղորդում է «Ա1+»-ը: Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի և դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։Հարցին՝  արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանեց՝ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։ Հիշեցնենք, որ հունիսին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր  Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։ «Ա1+»-ի մյուս հարցին՝  ինչպես է  գնահատում  փաստը, որ Հայաստանում վիրավորանքի համար նախկինում նախատեսված փոխհատուցման վերին շեմը 1 միլիոն դրամից կբարձրանա մինչև 3 միլիոն, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն կդառնա 6 միլիոն դրամ, դեսպանը նշեց՝  հետեւելու  են գործընթացներին։ Նա վստահեցրեց, որ իրենք կարեորում են խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների անկախությունը եւ շարունակելու են կարեւորել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր