00:00:00

Արցախի ՃՈ աշխատակիցներն այսօրվանից կրելու են նոր համազգեստ

15:24, 12 հոկտեմբեր 2021

Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները: Նախարարի խոսքով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները: ՆԳՆ համակարգում բարեփոխումների մաս են կազմում ոչ միայն դինամիկ արտաքին ծառայության իրականացումը, այլև ներքին կարգ ու կանոնի ճիշտ պահպանումը: Մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվեց կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով: Բարեփոխումները սկսվել են առաջնահերթ ՆԳՆ այն ստորաբաժանումներից, որոնք առավել շատ են առնչվում քաղաքացիների հետ։ Ոստիկանության համակարգում ստեղծվում է նոր միջավայր: Առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին, որոնց շնորհիվ հանրապետության տարածքում այսօր ունենք պատշաճ պարեկային ծառայություն, դե իսկ համազգեստի ճիշտ կրումը՝ դրա կարևոր նախապայմաններից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր