00:00:00

Ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը

13:34, 12 հոկտեմբեր 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից։ «Շատ պարզ. երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ և մեր օրգանիզմը, մինչև իրական հիվանդությանը հանդիպելը, արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը», - նշել է նա։ Ավանեսյնաը նշել է նաև, որ ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա որևէ կերպ չի ազդել առողջության վրա, այլ պաշտպանել է տասնյակ հիվանդություններից։ «Դրանց շնորհիվ է, որ մեր երեխաները չեն հիվանդանում, օրինակ, պոլիոմելիտով և նման այլ վտանգավոր հիվանդություններով։ Քովիդի դեմ պատվաստանյութը նույնկերպ է գործում, այն անվտանգ է և օգնում է, որ մենք պաշտպանվենք և պաշտպանենք մեր հարազատներին։ Քովիդը վտանգավոր է և կյանքեր է խլում, այնինչ, կա դրանից ապահովագրվելու միջոցը»,-գրել է Ավանեսյանը։ Նշենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնաավիրուսի 903 նոր դեպք, մահացել է 43 քաղաքացի։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր